ՀՀ "Գյումրու Ծննդատուն" ՓԲԸ
| Եղիշե Խաչատրյան |
|
![]() |
Մարդկության շարունակությունը անմիջականորեն կախված է կանանց վերատադրողական առողջությունից : Սիրելի կանայք մեր ծննդատունը երաշխավորում է պետական հոգածության իրակնացման բարձր մակարդակ և բուժ. անձնակազմի անշահախնդիր աշխատանք: Մեր նպատակը տարածաշրջանի կանանց առողջ և բարեկեցիկ ապրելակերպն է : |
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1965թ.օգոստոսի 30, ք.Գյումրի Կրթություն 1982-1989թթ. Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Բլագովեշչենսկի պետական բժշկական ինստիտուտ: Պաշտոն ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Աշխատանքային գործունեություն 1989 - 1990թթ. ԼՂՀ ք.Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում և Շտապ բժշկական օգնության կայանում: 1990-2007թթ. Գյումրու ,,Ծննդատուն,, ՓԲԸ-ում, որպես բժիշկ-անէսթեզիոլոգ: 2007-ից մինչ օրս ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում, առողջապահության բաժնի պետ: Ընտանեկան դրություն Ամուսնացած, ունի երկու երեխա: |
|
| ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ |
|
|
''Գյումորու Ծննդատուն'' ՓԲԸ-ն իր հարյուրամյա պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունում գրավում է իր ուրույն տեղը: Ծննդատունը հիմնվել է 1921թ-ից զինվորական հոսպիտալում, որպես առանձին բուժհաստատություն հիմնվել է 1937թ-ին: Անցած տարիների ընթացքում ծննդատունը ունեցել է 5 տեղակայում: Ներկայումս տեղակայված է Կոշտոյան 3 հասցեում: |
|
|
Ծննդատանունը համաքայլ շարժվում է մանկաբարձության գիտության զարգացման հետ: Առաջիններից է Հանրապետությունում, որտեղ նորությունները ընդունվում և կիրառվում են,Համարվում է Հանրապետությունում պիլոտ ծննդատուն: Մեր ծննդատունը մարզի խոշորագույն կլինիկան է, որի հիմնական խնդիրն է անվնաս ծննդաբերությունն ու երեխաների, առողջ սերնդի ծնունդը:Այս նպատակի իրականացմանը նպաստում են բարձր բժշկական տեխնոլոգիաները, ծառայությունների լայն սպեկտրը ,մեր բուժանձնակազմի արհեստավարժությունն ու հոգատորությունը: |
|
Ծննդատունը որպես կլինիկական հիվանդանոց ուսումնական բազա է "Գյումրու Պետական բժշկական քոլեջի'' "Պրոգրես" համալսարանի, ''Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի'' ուսանողների համար: Այստեղ գործում է ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը: Կատարվում է տարածաշրջանի բժիշկների և բուժ. քույրերի վերապատրաստում: Գործում է ԱԱ կլինիկական օրդինատուրայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի Գյումրու մասնաճյուղը Ֆ. Վ. Գրիգորյանի ղեկավարությամբ:












